ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ. այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վստահ եմ, որ ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և եվրասիական փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը` ի շահ մեր եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։ VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանի խորհրդարանն այսօր երկրորդ փորձից Վահագն Խաչատուրյանին ընտրեց երկրի հինգերորդ նախագահ։ Նրա թեկնածությունն ավելի վաղ առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։