11.07.2025
ԱԳ նախարարը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող 38 գերիների վերադարձի հարցը
01.03.2022
ԱԳ նախարարը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող 38 գերիների վերադարձի հարցը

Մարտի 1-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ:Անդրադառնալով ԿԽՄԿ գործունեությանը` որպես ոչ քաղաքական և մարդասիրական կառույցի` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության գործունեության կարևորությունը՝ ուղղված Արցախում հումանիտար հարցերի կարգավորմանը:Այս համատեքստում Արարատ Միրզոյանը Պիտեր Մաուրերի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությանը, ինչպես նաև բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտմանը:Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքն ապահովելու և վերջիններիս տեղում ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:Զրուցակիցները պայմանավորվել են շարունակելու համագործակցությունը՝ հումանիտար հարցերի կարգավորման նպատակով։