Հայաստանում մարտի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 324 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 420 156 դեպքի: ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 898 664, վերջին մեկ օրում կատարվել է 4076 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 7150 պացիենտ, նրանց թիվը մեկ օրում նվազել է 1239-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 402 916 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 8478 է: