Ադրբեջանի պատվիրակության ջանքերը տապալել Լաչինի միջանցքի հարցի ներառումը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում տապալվեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:՞Ճնշող մեծամասնությամբ ԵԽԽՎ֊ն ընդգրկեց այս հարցը ընթացող նստաշրջանի օրակարգում։Հրատապ թեմայով քննարկումը կկայանա այս հինգշաբթի",- գրել է պատգամավորը։