«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են, ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում անհետ կորածների թիվը պարբերաբար փոփոխվում է: Ներկա պահին անհետ կորած է համարվում 19 քաղաքացի: Քիչ առաջ հրապարակված 18 անհետ կորած համարվող քաղաքացիների անունների կողքին ավելացել է ևս մեկի՝ 1997 թվականին ծնված Մելինե Տալոյանի անունը: Մահացել է 6 մարդ: