Սուրմալուի մերձակայքում նոր կայարան կկառուցվի: Այդ մասին Երևան քաղաքի ավագանու գործակարգավարական նիստին հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծման միաժամանակ 2-րդ և 3-րդ փուլերում ենք: Մենք շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին: Դրա տեխնիկական առաջադրանքը, ենթադրում եմ, պատրաստ է: Գնման ընթացակարգի վերաբերյալ նույնպես մի առանձին հանձնարարական ֆիքսենք»,- ասաց նա: