Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են: Այս մասին ասված է Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։ "Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ", - ընդգծված է գերատեսչության հաղորդագրության մեջ: