Ազգային ժողովի արտահերթ նիստի կազմակերպիչը Ազգային ժողովի նախագահն է՝ խորհրդարանի խմբակցությունների պատգամավորների և աշխատակազմի հետ միասին, իսկ հանրահավաքի կազմակերպիչը արցախցին է, ով մտահոգված է իր հայրենիքի ճակատագրով: Այս մասին հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: «Հավաստիացնում եմ, որ հանրահավաքի օրակարգը ներքաղաքական հարցեր չի պարունակում»,- ասել է նա: