Հայաստանում ԵՄ դիտորդները սկսել են առաջին պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Այս մասին Twitter-ի միկրոբլոգում հայտնել է ԵՄ պաշտպանության գերատեսչությունը։ «Առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը հայկական կողմից կվերահսկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ վստահության մեխանիզմներն ամրապնդելու և սահմանային հանձնաժողովների աշխատանքին նպաստելու նպատակով»,- ասվում է գրառման մեջ։