Նոյեմբերի 23-ին Երևանում կայանալու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այսօր կայացած հանդիպմանը քննարկվել են նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները, իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում: Նշենք, որ մինչ այս պահը պաշտոնապես չի հայտարարվել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևան չի ժամանելու: