Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են Մայիսյան դաշինքի կոչով առաջիկայում դուրս գալ փողոց նախկինների բերած թրքահպատակ թալանչի ներկաներին վերացնելու, գրանցվեք Տելեգրամի հետևյալ ալիքին։ Այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր, "Ալյանս" կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: "Պատրաստվի՜ր իրական իշխանափոխության",- գրել է Ուրիխանյանը։ Հիշեցնենք, վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ մասնակցելու է Երևանի ավագանու ընտրությունների «Հանրային ձայն» կուսակցության հետ միասին, սակայն կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանը կալանավորվեց: