Հաշվի առնելով առկա իրավիճակը, Հայաստանը նպատակահարմար չի համարում իր տարածքում անցկացնել ՀԱՊԿ զորավաժություններ: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արդեն այդ մասին տեղեկացրել է ՀԱՊԿ Միացյալ շտաբին. "Այս տարի ՀԱՊԿ զորավարժություններ Հայաստանում չեն անցկացվի",- ասաց Փաշինյանը: