Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում կմասնակցի «IDEX 2023» միջոցառմանը։ ««IDEX 2023» միջոցառմանը մասնակցելու նպատակով 2023 թվականի փետրվարի 18-25-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ: Պատվիրակության կազմում են նաեւ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը, Բ արձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Սարգիս Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության առեւտրի խթանման բաժնի գլխավոր մասնագետ Տաթեւիկ Սողոմոնյանը։