Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը նշանակվել է օգոստոսի 14, ժամը 17:00-ին: Հիշեցնենք, Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է հունիսի 18-ին: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում: