Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել Սրբազանին՝ որպես վարչապետի թեկնածու, ես պատրաստ եմ հրաժարվել: Այս մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: «Քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։ Ստորև ներկայացված են քննարկման արդյունքները․ Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում: Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։ Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել»,-գրել է նա: