ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է Շիրակի մարզ և մարզի ղեկավարության հետ եղել է պետբյուջեի միջոցներով նորոգվող մի շարք ճանապարհների շինհրապարակներում: Այցելության ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարարին ուղեկցել են նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը և փոխտնօրեն Արման Խաչատրյանը։ Շիրակի մարզի ղեկավարության հետ նրանք եղել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվող մի շարք ճանապարհահատվածների շինարարական հրապարակներում։ Պաշտոնյաները դիտարկել են՝▪️Զարինջա-Ձիթհանքով 4.3կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը,▪️Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր - /Մ-3/ 5կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը,▪️Աշոցք-Բավրա 11.5կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը,▪️Տ-7-48, Գյումրի (Տ-7-58)-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար-/Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի մոտ 10.4կմ հիմնանորոգումը,▪️Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող 2կմ ճանապարհի միջին նորոգումը։ Վերջիններս եղել են նաև Գյումրու Շիրակացու փողոցում, որի հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։ Բոլոր տեղամասերում շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների առանցքում եղել են աշխատանքների որակի և ժամկետների հետ կապված հարցեր։