Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Բաքու-Գրոզնի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին: Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել», - գրել է նա սոցցանցերում։