Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին:Արցախցիները կարող են պահպանել իրենց հեռախոսահամարը և միանալով Team-ի ցանցին` անվճար օգտվել ինտերնետից և զանգեր կատարել դեպի Արցախ և ՀՀ բոլոր ցանցեր։Նոր հեռախոսահամար ցանկացողներին Team-ը կտրամադրի «Բիֆրի 2900» սակագնային փաթեթը՝ 6 ամիս անվճար օգտվելու հնարավորությամբ։ SIM քարտը կարելի է վերցնել Team-ի բոլոր մասնաճյուղերում` Երևանում և մարզերում։