3.08.2025
Լոռիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ադրբեջանի ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով. Իրանի դեսպան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ կա, և ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով։


Այս մասին Sputnik Արմենիայի և Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` անդրադառնալով Տավուշում հնարավոր սահմանազատմանը։


«Մենք հույս ունենք, որ այն խնդիրները որ առաջացել են, երկխոսության և փոխադարձ ըմբռնման հիման վրա կլուծվեն։ Պատերազմը երբեք ոչ մի հարցի լուծում չի եղել»,–ասել է դեսպանը։


Նրա խոսքով, պատերազմի հետևանքը լինում է անվտանգության խաթարումն ու ամեն ինչի փլուզումը:


 

ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան