7.06.2025
Հայաստանի և Ադրբեջանի ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով. Իրանի դեսպան
prev Նախորդ նորություն

ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։


Հանդիպումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ:


Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը:


Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը:


Ըստ հայկական կողմի հաղորդագրության` հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:


Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին