23.11.2024
Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
prev Նախորդ նորություն

«Ցնցված ենք». ԱԳՆ-ն ցավակցել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։


«Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին սարսափելի լուրերից: Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին և տուժածներին»,- ասված է հաղորդագրությունում։


Ավելի վաղ VERELQ-ը` ՌԴ ԱԴԾ-ի վրա հղումով, հայտնել է, որ նախնական տվյալներով՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 40 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել են։ 


Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան "Կրոկուս Սիթի Հոլում" տեղի ունեցածը ահաբեկչություն է անվանել՝ հավելելով, որ ռուսական դիվանագիտական գերատեսչությունը ցավակցական զանգեր է ստանում ամբողջ աշխարհից:


Ռուսաստանի ԱԴԾ-ն ուրբաթ երեկոյան հայտնել է, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկի "Կրոկուս Սիթի Հոլ"-ում համերգից առաջ հրաձգության ու հրդեհի մասին:


Գերատեսչությունը հայտնել է, որ կան զոհեր և տուժածներ: ԱԴԾ-ի տվյալներով՝ ուժային գերատեսչությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները։