24.11.2024
Հայկական դրամն արժևորվել է դոլարի, եվրոյի, ֆունտի և ռուբլու նկատմամբ
prev Նախորդ նորություն

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառվել է օրենքը խախտող ակնհայտ անհամաչափ ուժ. Արման Թաթոյան

«Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու կադրերից ակնհայտ է, որ նկատմամբ կիրառվել է օրենքը խախտող ակնհայտ անհամաչափ ուժ»,-նման համոզման է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։


Նա ընդգծում է՝ այս համոզմունքն ամրապնդվում է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ քննարկումից հետո այն մասին, որ ձերբակալումը տեղի է ունեցել նրա բնակության վայրի մոտ` գտնվող ավտոկայանատեղի գնալիս:


«Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նաև տեղեկացրեց, որ Նարեկ Սամսոնյանին թույլ չի տրվել օգտվել զանգի իրավունքից: Փաստաբանն ինքն է փնտրել ու գտել նրա գտնվելու վայրը:


Բացի դրանից, ըստ Նարեկ Սամսոնյանի փաստաբանի` ինքը չի մասնակցել վարույթային գործողության, այն է՝ Նարեկ Սամսոնյանի անձնական խուզարկությանը մասնակցելու հնարավորություն չի ունեցել:


Այս պայմաններում դիմակավորված ոստիկանների առկայությունը նույնպես անթույլատրելի է, քանի որ նման ակնհայտ անհամաչափ ուժի գործադրմամբ ձերբակալելու պայմաններում դա վատ վերաբերմունքի ռիսկը դարձնում է իրական, առավել ևս, որ դիմակավորված ոստիկանների առկայությունը տվյալ դեպքում կապված չէ, օրինակ, ոստիկանների կյանքը պաշտպանելու կամ նրանց անվտանգությունը երաշխավորելու հետ:


Ըստ փաստաբանի` Նարեկ Սամսոնյանին նման ձևով ձերբակալելը հենց նրա խոսքի ազատությունը, նրա կողմից հեռարձոկվող հաղորդումը սահմանափակելու համար:


Նշվածները միջազգայնորեն երաշխավորված կարևորագույն այնպիսի իրավունքներ են, որոնք կոչված են ապահովելու մարդու պաշտպանությունը վատ վերաբերմունքից կամ անօրինական հետապնդումից քրեական վարույթի սկզբնական` իրավունքների տեսանկյունից մեծ ռիսկային փուլում»,-նշում է նա։