Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: Իրադրության զարգացման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: Պաշտպանության նախարարությունը հորդորում է չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակել: VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնեց, որ, ցավոք, այդ ուղղությամբ երկու զոհ ունենք, մեկ վիրավոր: