17.05.2025
Պատմական ու իրական Հայաստանները լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար
10.04.2024
Պատմական ու իրական Հայաստանները լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար

Պատմական ու իրական Հայաստանները լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի հաշվետվությունը: Նրա խոսքով, միայն 2022-ի սեպտեմբերյան պատերազմից հետո ինքը աներկբա եւ միանշանակ համոզվեց, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ եւ որոշիչ գործոն դառնալ մեր երկրի անվտանգությունն ապահովելու հարցում: Եվ այդ պահից փաստացի, քաղաքական եւ հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որ կարելի է անվանել սահմանազատման գործընթաց իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի միջեւ. "Այս սահմանազատման գործընթացն ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը: Իրական եւ պատմական Հայաստանների միջեւ սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում նաեւ այն պատճառով, որ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեղզնից յուրաքանչյուրի ներսում եւ ի հայտ է բերում անսպասելի շերտեր ու նրբերագներ: Ըստ այդմ, պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործողություն է պատմական Հայաստանի համար: Այս առումով պատմական Հայաստանը կամա, թե ակամա ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ, որովհետեւ իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգային ճանաչված սահմանը նույնկերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար",- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով, եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք ՀՀ տարածքային ամբողջականությունը։