Սրբազան շարժման աջակիցները երեկ երեկոյան երևանյան փողոցներում ակցիա են իրականացրել՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդարանում անհարիր պահվածքի դեմ: Քաղաքի տարբեր հատվածներում՝ պատերին, աղբամանների վրա փակցվել են Ալեն Սիմոնյանի և վերջինիս մայրիկի լուսանկարները: Շարժման Տելեգրամյան ալիքում ասվում է. «Օրվա «հերոսը» մայրաքաղաքի փողոցներում: Քաղաքացիներն իրենց վերաբերմունքն են հայտնում ԱԺ նախագահի այսօրվա ոչ պատշաճ վարքագծին»: