15.05.2025
Անահիտ Մանասյանը Ժնևում է
07.05.2024
Անահիտ Մանասյանը Ժնևում է

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում է` մասնակցելու Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստին:Դաշինքը հետևում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործունեության համապատասխանությանը Փարիզի սկզունքներին, ինչպես նաև նպաստում է մարդու իրավունքերի զարգացմանն ու պաշտպանությանը:Մայիսի 6֊ին տեղի են ունեցել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների (APF, ENNHRI, NANHRI, RIDHCA) տարածաշրջանային ցանցերի ներկայացուցիչների և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) Բյուրոյի հանդիպումները:Մասնակիցները փոխանակվել են լավագույն փորձով և գիտելիքներով:Պաշտպանն ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի անդամ գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ակտիվ ներգրավվել նոր նախաձեռնություններին:Մայիսի 6-ին կայացել է նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր վեհաժողովի նիստը:Քննարկման օրակարգում ընդգրկված էին մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր: Անահիտ Մանասյանը մասնակցել է նաև իրավապաշտպանների և օմբուդսմանական հաստատությունների ղեկավարների ու ներկայացուցիչների պաշտպանության թեմային նվիրված քննարկմանը: Մասնակիցները ներկայացրել են այն մարտահրավերներն ու խոչընդոտները, որոնց բախվում են իրենց երկրներում՝ գործունեության իրականացնան ընթացքում:Անահիտ Մանասյանը խոսել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փաստաբանների և լրագրողների անխոչընդոտ գործունեության հետ կապված առանձին բաժինների առկայության, առավել հաճախ հանդիպող դեպքերի նկարագրության և պաշտպանության կառուցակարգերի մասին։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Պաշտպանի հաստատության պաշտպանության առնչությամբ այս պահին առկա մարտահրավերներն ու բնականոն գործունեությունը խոչընդոտող վտանգները։ Առաջիկա օրերին տեղի կունենան Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստը և մի շարք այլ հանդիպումներ։