15.05.2025
Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն. Արթուր Վանեցյան
07.05.2024
Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն. Արթուր Վանեցյան

Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների կոնկրետ հետազոտությունների և կոնկրետ եզրահանգման լավ նյութ են։ Կարծում եմ՝ դա հենց նրանց զբաղվելու գործն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն, "Հայրենիք" կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:"Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում։ Ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է։ Դե իսկ մահն իր հետ միշտ գարշահոտություն է բերում։Նիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում։Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին",- գրել է Արթուր Վանեցյանը։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրությունն ամբողջությամբ չի հրապարակվել, եղել է միայն փոքր հատված։