11.11.2025
Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում. Փաշինյան
07.10.2024
Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով: Ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առիթով։ Կարծում ենք, որ այս փուլում առանձնահատուկ շեշտվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական գործունեության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում, ինչպես նաև փոխըմբռնման, վստահության և մեր պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»։