10.05.2025
Քաղաքացիները բժիշկների հսկողության տակ են. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն
19.07.2019
Քաղաքացիները բժիշկների հսկողության տակ են. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ. ««Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։ Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։ Նշենք, որ չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գիշերը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցվել է Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան թռիչքը՝ օդաչուների խցիկում ծխահարության ազդանշանի գործարկման պատճառով։ Ուղևորները տաարհանվել են, կան տուժածներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ծխահարության մասին ազդանշանը ստացվել է, երբ ինքնաթիռը դեպի թռիչքուղի է ընթացել։ Արդյունքում օդանավը դադարեցրել է տեղաշարժը, իսկ ուղևորներին սկսել են տարհանել, որի ընթացքում 8 մարդ է տուժել, 2-ը հոսպիտալացվել։