18.07.2025
Փետրվարին կձևավորվի աշխատանքային խումբ՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունները
27.11.2019
Փետրվարին կձևավորվի աշխատանքային խումբ՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունները

Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ փետրվարին ձևավորվելու է աշխատանքային խումբ, որն, ի թիվս այլ հարցերի, քննարկելու է նաև  սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցեր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այն կլինի հնարավորինս ներառական, ընդիմությունից ևս կներգրավվեն, այդ թվում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները»,- հույս հայտնեց Մակունցը: Ըստ այդմ, ասաց նա, Էդմոն Մարուքյանը ևս կկարողանա ընդգրկվել այդ խմբում և ներկայացնել իր դիտարկումներն ու առաջարկները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բազմիցս է հայտարարել, որ սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն են: Այդ թվում՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար: