18.02.2026
Քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվում է կործանիչ և ապապետական մոտեցում. Ճաղարյան
08.04.2020
Քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվում է կործանիչ և ապապետական մոտեցում. Ճաղարյան

Ավիացիայի հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը պարզաբանել է պաշտոնից իր ազատման պատճառները և նշել, որ հանդես է գալու ասուլիսով։ «Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը: Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»», - ասված է Ճաղարյանի Facebook-յան գրառման մեջ, որը ներկայացնում ենք ստորև: «Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները: Նախորդ շաբաթ օրը` ապրիլի 4-ին ես վարչապետին գրելեմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրե եմ` - հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման;- հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;- և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը: Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը: Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել եմ երկուշաբթի, ապրիլի 6-ին: Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից: Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները», - ասված է նրա գրառման մեջ: