16.05.2025
Պուտինի օդանավը Արարատ լեռան ֆոնին. Կրեմլի մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել
01.10.2019
Պուտինի օդանավը Արարատ լեռան ֆոնին. Կրեմլի մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել

Կրեմլի մամուլի ծառայությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երեւան այցից հրապարակել է նաեւ նրա օդանավի լուսանկարն Արարատ լեռան ֆոնին: Պուտինի օդանավը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: ՌԴ նախագահի ժամանելուց անմիջապես հետո Կրեմլի մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել իր պաշտոնական կայքում: Այնտեղ կարելի է տեսնել ՌԴ նախագահի Տու-214 ինքնաթիռի լուսանկարը: Լուսանկարներից մեկում Ռուսաստանի թիվ «մեկ օդանավը» պատկերված է Արարատ լեռան ֆոնին: Երևանում երեքշաբթի մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը (ԵԱՏՄ)՝ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ: Խորհրդի ընդլայնված նիստին մասնակցում են նաեւ Իրանի ու Մոլդովայի նախագահները, ինչպես նաեւ Սինգապուրի վարչապետը: