Հայաստանում ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 29 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օր առաջվա տվյալներով ՝ ընդհանուր առմամբ գրանցվել էր կորոնավիրուսի 937 դեպք: Այսպիսով, ընդհանուր առմամբ՝ ապրիլի 11-ին հաստատվել է կորոնավիրուսի 966 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 6484 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 780 անձ: Ապաքինվել է 173 անձ, 13 պացիենտ մահացել է: Ապրիլի 10-ի դրությամբ մահացածների թիվը՝ 12 էր: