Արցախում ավարտին են մոտենում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական միջոցներով իրականացվող 800 քմ ընդհանուր մակերեսով ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) լաբորատորիայի շինարարական և կահավորման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության: «Նորաբաց լաբորատորիայում հնարավոր կլինի կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների և վիրուսների,այդ թվում՝ COVID-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ: Նախատեսվում է լաբորատորիան համալրել համապատասխան գույքով և սարքավորումներով, և կարճ ժամկետում հանձնել շահագործման», - ասված է հաղորդագրության մեջ: