Երևանի քաղաքապետարանը 2 մլն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցմանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում։ Նշենք, որ այս նպատակով Երևանի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ են կատարվել, որի արդյունքում որոշում է ընդունվել ավելացնել նպատակային հատկացումներն ավելի քան 3 մլն 950 հազար դրամով, որից 2 մլնը կուղղվի հուշահամալիրի կառուցմանը: Այն կտեղադրվի Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում: