18.02.2026
Առաջին կին անտառտնտեսության ղեկավարը․ նոր նշանակում Անտառային կոմիտեում
21.04.2020
Առաջին կին անտառտնտեսության ղեկավարը․ նոր նշանակում Անտառային կոմիտեում

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի հրամանով Իրինա Պարույրի Հովհաննիսյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։Կենսագրությունը Իրինա Հովհաննիսյանը 2009-ին ավարտել է «Գալիք» համալսարանը՝ ստանալով տնտեսագետ մենեջերի  որակավորում։2018-ին վերապատրաստվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ հանրային քաղաքականություններ և շահերի պաշտպանություն կրթական ծրագրով: Մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստման ծրագրերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և Ալբանիայում։2014 թվականից հանդիսանում է «Աստղացոլք» ՀԿ նախագահ2011-2014 թթ. - «World Vision international organization» կազմակերպության Ճամբարակի տարածաշրջանային զարգացման ծրագրի թիմի ղեկավար:2009-2011 թթ․ - «Աստղացոլք» ՀԿ-ի դրամաշնորհների կառավարիչ2005-2008 թթ․– Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար1996-2004 թթ․ – «Հայաստանի հեռախոսային ցանցեր» ՓԲԸ կադրերի բաժնի պետ: