18.02.2026
Պարետի որոշմամբ որոշ սահմանափակումներ վերացվել են
23.04.2020
Պարետի որոշմամբ որոշ սահմանափակումներ վերացվել են

Արտակարգ դրության ռեժիմի պարետի նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։ «Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները»,- գրել է Ավինյանը: Նա նաև հայտնել է, որ հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝ Մշակող արդյունաբերության հատվածում՝ Պոլիգրաֆիական գործունեությունԹունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրությունՔարի սղոցում, մշակում և հարդարումՄետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրությունԷլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրությունՊատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգումԱրդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում  Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝ Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակներիԳյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուրՀանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուրՈչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ  Տեղեկատվություն, կապ հատվածում՝ Գրքերի հրատարակությունՀեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններԳիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում  Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝ Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ։  Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝ Արհեստակցական միությունների գործունեությունՀամակարգիչների և կապի սարքավորանքի նորոգումԿենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգումԿենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում։ «Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ: «Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը: Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով»,- գրել է Ավինյանը: