ԱՄՆ–ն 2021թ. համար Հայաստանին նախատեսում է տրամադրել 16 մլն դոլարի օգնություն։ Այս մասին հայտնում է Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնը։ «Սա հետհեղափոխական Հայաստանին Foreign Assistance ծրագրի խողովակով տրամադրված ամենածավալուն օգնությունն է, սակայն մինչհեղափոխական Հայաստանին տրամադրվող օգնության ծավալն ավելի մեծ է եղել։ Ներկայացնում ենք 2011–2021թթ Հայաստանին Foreign Assistance ծրագրով նախատեսված և իրականում տրամադրված օգնության ծավալները՝ ինֆոգրաֆիկայով»,- ասված է հաղորդագրության մեջ։