22.09.2025
Սերժ Սարգսյանի գործով դատախազը չի հեռացվի վարույթից. դատավորը մերժեց միջնորդությունը
26.02.2020
Սերժ Սարգսյանի գործով դատախազը չի հեռացվի վարույթից. դատավորը մերժեց միջնորդությունը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանը չի հեռացվի վարույթից: Դատարաը չի բավարարել է Սարգսյանի պաշտպանների՝ դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը: Այսօր՝ փետրվարի 26-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը հրապարակեց որոշումը՝ մերժելով Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը: Որոշման հրապարակմանը ներկա չի եղել Սերժ Սարգսյանը: Դատավորը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 26-ին: Սերժ Սարգսյանը մեղադրվում է իր նախագահության ժամանակ՝ 2013-ին, թույլ տված մոտ կես միլիարդ դրամ չարաշահումների գործով, որը վերաբերում է գյուղոլորտին դիզվառելիք մատակարարելուն։ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը՝ համարելով այն «ապօրինություն, անարդարություն»: