Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին հայտնել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նա նշել է, որ գանգատներից 10 գրանցվել են, մնացածների մասին այս պահին տեղեկություններ չկան: VERELQ-ը հիշեցնում է, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 12-ի առավոտյան վիրահատվել է։