Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը: «Այս պահին առկա տեղեկատվությամբ զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասաց նա։