Վերջին երկու-երեք օրում նկատելի է, որ սննդամթերքի գները բարձրացել են՝ կաթ, ձավար, ձու, ձեթ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ բարձրաձայնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Ինձ հետաքրքիր է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ինչ-որ քայլեր ձեռնարկելո՞ւ է այս թանկացումներով պայմանավորված սոցիալական բարդությունները մեղմելու համար, թե՞ դարձյալ մտածում է իր թուրք գործընկերուհու հետ հաջորդ հանդիպման մասին», - ասաց նա։ Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ գրել էր, որ կաթնամթերքը մոտ 10%-ով թանկացել է։