«Cham Wings» ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 4-ից կմեկնարկի Հալեպ- Երևան- Հալեպ երթուղով չվերթեր: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջից։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: