Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) կից ՌԴ մշտական լիազոր ներկայացուցիչ է նշանակվել ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Միքայել Աղասանդյանը: Համապատասխան հրամանագիրը սեպտեմբերի 21-ին ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Անդրեյ Շեդովը, որն ավելի վաղ զբաղեցնում էր մշտական ներկայացուցչի պաշտոնը, լքում է այդ պաշտոնը: "Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական եւ լիազոր ներկայացուցիչ", - նշվում է փաստաթղթում: