Արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածի, Սև լճի տեղամասում, անհայտ պատճառներով, անհետացած 2 հայ զինծառայողների մասին։ Այս մասին հիշեցնում է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն ու շարունակում."Թե սա ինչ վտանգավոր ազդանշաններ է փոխանցում հանրությանը սահմանագծի առանձին հատվածներում, զինված ուժերում տիրող իրավիճակի մասին, դեռ չեմ խոսի։ Չնայած առանց այդ էլ ամեն ինչ շատ պարզ է։Սրանք մտածում են, որ հայեցակարգեր մշակել/ընդունելով կամ ծառայություն կրճատելով կարողանալու են բարեփոխման իմիտացիա ստեղծել։ Իրականում, ինչպես մյուս համակարգերում, զրոյացման գործընթաց է",- գրել է Աբրահամյանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։Մեկնարկած որոնողա-փրկարարական աշխատանքները դեռևս արդյունք չեն տվել։