Այսօր պատմական օր է, այսօր սկսվում է Հայաստանի պատմությունը. այս մասին տեսաուղերձում հայտարարել է ռուս օլիգարխ Արկադի Ռոտենբերգի նախկին կին, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ով ՀՀ անձնագիր է ստացել։ «Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որը հավատաց մեզ և որ մենք բարի գործեր ենք անելու»,- ասաց նա։ Նատալյա Ռոտենբերգը ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվում, նա Կանանց խորհրդի նախագահն է։