Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Հայաստանի կողմից երկու ադրբեջանցի զինծառայողների փոխանցումը: «Մենք ողջունում ենք երեկ Հայաստանի կողմից երկու ադրբեջանցի զինծառայողների փոխանցումը։ Դա կարեւոր մարդասիրական ժեստ է, որն ամրապնդում է վստահությունը», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում ։ VERELQ-ը հիշեցնում է, որ ս. թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանական տեղամասերից մեկում հայ զինծառայողների կողմից ձերբակալվել են սահմանը խախտած Ադրբեջանի ԶՈՒ երկու զինծառայողներ: Դեկտեմբերի 20-ին մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին: