Ադրբեջանական կողմը ոչ միայն լուսածրող փամփուշտներով կրակոցների միջոցով է հրկիզում Երասխի մեր դիրքերին հարակից (միջդիրքային) խոտածածկ տարածքներն, այլև դիտավորյալ հրկիզում է` այդ տարածքներ նետելով նախապես վառված առարկաներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հանուն Հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը։ Նա նշել է, որ տեսանյութը շրջանառվում է սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։ "Շուտով մենք ևս նյութը կհրապարակենք",- գրել է Թորոսյանը։