Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակը: Հիշեցնենք, ավելի վաղ Կրեմլի խոսնակը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների ձևաչափը ենթադրում է առանձնազրույց և աշխատանքային ճաշ: