Կառավարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է. «Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի»։ VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱԺ-ում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը քննարկվում է: